«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված հերոս Ազատի շիրմաքարը ճաքել է, նկարը գունաթափվել, իսկ պատկան մարմինները արդեն 1 տարի է՝ «մատը մատին չեն տալիս»․ հերոսածին մայրը վրդովված է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 տարի է՝ 44-օրյա պատերազմի հերոս, նահատակ Ազատ Նաջարյանի մայրը՝ Երևանի բնակիչ Նարինե Գրիգորյանը, չի համակերպվում այն մտքի հետ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված որդու շիրմաքարը երրորդ անգամ է՝ վնասվում է և անհրաժեշտություն է առաջանում փոխարինելու, սակայն թե ՀՀ պաշտպանության նախարարությունը, թե պանթեոնի աշխատակիցները անտեսում են հերոսածին մոր խնդրանքները և հերոս Ազատի նկարը գնալով գունաթափվում է, իսկ քարի ճաքը՝ մեծանում։
Այսօր՝ ապրիլի 15-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ն․ Գրիգորյանը ասաց․
«Արդեն 2 անգամ տղայիս շիրմաքարը փոխել են, քանի որ ըստ իրենց նախկին տենդեր շահողները վատն են եղել ու անորակ աշխատանքներ են կատարել, բայց այս վերջինն էլ անորակ դուրս եկավ, քանի որ վերևի մասից ճաք ունի և անձրևաջրերը այդտեղ լցվելով վնասել են երեխայիս նկարը, որը գունաթափվում է։ Դիմել եմ ՀՀ ՊՆ, ՀՀ
վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ասեց, որ ինքը կմիջնորդի որ հարցը լուծվի, բայց ինչպես տեսնում ենք, որդուս նկարը արդեն գունաթափվել է, իսկ շիրմաքարի ճաքը մեծացել ու չի բացառվում, որ մի օր էլ կգամ ու այլևս նկարը անճանաչելի դարձած կլինի։ Այստեղ գալիս հանգստանում եմ, խոսում տղայիս հետ, ցրվում, բայց որ տեսնում եմ, թե պետությունը ինչպես է հարգում նրան, ուղղակի վրդովվում եմ։ Մի թե այս գրեթե 1 տարվա մեջ հնարավոր չեղավ այդ շիրմաքարի հարցը լուծել, նորով փոխարինել, եթե իրենք չեն անելու, ասեն, ես կանեմ, իմ համար դժվար չէ, բայց այդքան ցավի ու տառապանքի միջով եմ անցել, ինչու են ինձ նորից ցավեցնում։ Մի թե այս երեխաները արժանի չեն առավելագույնի, քանզի նրանք հայրենիքին տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։