7117 դիտում
13:20 30-01-2017
Այսօր Արցախյան ազատամարտի հերոսներից մեկի՝ Պետրոս Ղևոնդյանի ծննդյան օրն է
Պետրոս Ղևոնդյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։
1990-1994 թթ. մասնակացել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։
2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պ․ Ղեւոնդյան անունը կրող լսարան։ 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պ․ Ղևոնդյանի անվամբ։
Նմանատիպ նյութեր
2562 դիտում
20:47 30-01-2022
Այսօր Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի՝ լեգենդար Պետոյի ծննդյան օրն է
30044 դիտում
09:44 22-05-2018
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է
Այս բաժնից
418 դիտում
21:26 17-05-2024
Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
499 դիտում
21:13 17-05-2024
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
460 դիտում
20:59 17-05-2024
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի գործընկերոջ հետ