Ուկրաինայի խորհրդարանի 5 խմբակցություններ կոալիցիա ստեղծելու համաձայնագիր են ստորագրել
Ուկրաինայի խորհրդարանում Գերագույն Ռադայի ընտրություններից շուրջ 1 ամիս էր անցել, սակայն չէր հաջողվում կոալիցիա ստեղծել: Դրան խանգարում էին «Ազգային ճակատ»-ը ղեկավարող վարչապետ Արսենի Յացենյուկի և «Պորոշենկոյի բլոկ»-ը ղեկավարող նախագահ Պյոտր Պորոշենոկյի միջև ապագա կառավարությունում կադրային նշանակումների շուրջ առաջացած տարաձայնությունները:
Այնուամենայնիվ, 1 ամիս անց երեկ՝ նոյեմբերի 20-ին, խորհրդարանական 5 խմբակցություններ՝ «Պորոշենկոյի բլոկ»-ը, «Ազգային ճակատ»-ը, «Օլեգ Լյաշկոյի ծայրահեղական կուսակցությունը», «Ինքնաաջակցություն»-ը և «Բատկիվշչինան» առանց խնդիրների ստորագրեցին կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիր:
Ուկրաինայի գլխավոր բարեփոխումը լինելու է Կիևի և Եվրոպական միության միջև ասոցացման համաձայնագրի իրագործումը: Համաձայնագրում ասվում է, որ մասնակիցները պարտավոր են օրենքի առաջ ապահովել բոլոր պարտավորությունների հավասարություն և դրա համար չեղյալ կհայտարարվի պատգամավորական անձեռնմխելիությունը:
Կոալիցիայի գլխավոր նպատակը երկրի մարտունակությունը և պաշտպանունակությունը բարձրացնելն է, ուկրաինացի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և ազատությունը, ինչպես նաև երկրի էկոնոմիկայի մակարդակի բարձրացումը և տարածքների վերադարձնելը: