211652_close_icon
views-count918 դիտում article-date 23:22 11-11-2020

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/11/navasardyan/3440431?fbclid=IwAR3Pi6peDpBa5I7c2VmfYuueYv8o22HjF3lKIvJfXuCT7A7YJFYsgM3hk2w]Tert,am-[/url]ը գրում է. 44 օրվա պայքարից հետո հայ ժողովուրդը կորցրեց Արցախի 7 շրջան, նաև Հադրութը և Շուշին: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով՝ իրերն իրենց անուններով կոչելու ժամանակն է: «Մենք, փաստորեն, կորցնում ենք Արցախը, եթե իրերը կոչենք իրենց անուններով: Այդպես չպետք է լիներ, բայց, իհարկե, հաշվարկումները շատ վատ ու սխալ էին արված, որովհետև մենք պարզապես պատրաստ չէինք այս պատերազմին», - ասում է Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանի խոսքով՝ պատերազմը, թեև ավարտվեց, բայց հետագա զարգացումների մասին խոսելն այժմ բարդ է: Նրա խոսքով՝ այս պայքարում ուժերը խիստ անհավասար էին: «Մեր բանակը 20-րդ դարի բանակ է, իսկ այն, ինչ ունի մեր հակառակորդը, 21-րդ դարի բանակ է: Բացի այդ, մենք, փաստորեն, 8 պետության դեմ էինք կռվում: Սա մարդկային կարողություններից ու հնարավորություններից վեր էր», -ասում է Արման Նավասարդյանը: Արտակարգ և լիազոր դեսպանը նշում է՝ այս անհաջողությունը միայն ռազմական խնդիր չէ: Այն տարածքները, որոնք մնացել են հայկական կողմին, կարգավիճակ չունեն: Նույնիսկ այդ տարածքներում ապրող արցախցիների վերադարձը հայրենիք, Արման Նավասարդյանի խոսքով, անիրատեսական է: «2 օր է՝ փաստաթղթում ոչինչ չի ասվել կարգավիճակի մասին: Այսինքն՝ հենց այնպես տվել ենք, դա է դուրս գալիս: Եվ հետո որ ասում են՝ փախստականները պետք է վերադառնան. ի՞նչ վերադառնալ, որտե՞ղ վերադառնան: Ես ասում եմ դառը իրականությունը», - ասում է Արման Նավասարդյանը Արման Նավասարդյանի խոսքով՝ 7 տարածքներն ի սկզբանե Հայաստանի դիվանագիտության ամենաթույլ տեղն են եղել: Այնուամենայնիվ, սա, ինչպես նշում է դեսպանը, այն անդառնալի կետը չէ: Թեև երկար ժամանակ կպահանջվի, բայց իրողությունը շտկելը հնարավոր է: Արման Նավասարդյանի խոսքով՝ Հայաստանը չկարողացավ դաշնակիցների ուշադրությունը հրավիրել այն բոլոր վտանգների վրա, որոնք պատերազմի ընթացքում կախվել էին Հայաստանի ու Արցախի գլխին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր