211652_close_icon
views-count4403 դիտում article-date 15:04 05-06-2017

Ո՞վ ասաց, որ հիմա պետք է պատերազմ լինի․ Ադրբեջանի կողմից հարձակումը բացառում եմ․ Արման Նավասարդյան

«Հայկական կողմը բազմիցս ասել է, որ ՌԴ-ն ավելի շատ մտածում է իր դիրքերը Կովկասում ուժեղացնելու, այլ ոչ թե Ղարաբաղի կոնֆլիկտը լուծելու մասին»,- անդադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցին, որը պատերազմի նոր վտանգ է կանխորոշում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ ընդգծեց, որ այս զեկույցը նպատակ ունի Հայաստանում լարված իրավիճակ ստեղծելու: «Ո՞վ ասաց, որ հիմա պետք է պատերազմ լինի: Կարող է լինել ռազմական էսկալացիա այս իրավիճակում, բայց Ադրբեջանի կողմից ծրագրավորված հարձակում բացառում եմ, իսկ ՀՀ-ն նման քայլի չի գնա», - հավելեց նա: Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցը, ըստ որի՝ մեծ է Արցախի Հանրապետությունում պատերազմի վերսկսման հավանականությունը, Արման Նավասարդյանը համարում է քարոզչական դիվերսիա, որից չպետք է խուճապի մատնվել։ Արման Նավասարդյանը նույնպես կարծիք հայտնեց, թե ՌԴ-ն շահգրգռված չէ Արցախում պատերազմական գործողություներ սկսել, իսկ ստատուս քվոն փոխելն այսօր հնարավոր չէ:

Նմանատիպ նյութեր