211652_close_icon
views-count72944 դիտում article-date 21:02 11-11-2020

Ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 11-ին՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Կամք» նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանին: Նրա տանը խուզարկություն է իրականցվել, սակայն ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Վ. Չախալյանը դիրքերում առաջին օրերից թուրք-ադրբեջանական ոսոխի դեմ կենացմահու պայքար էր մղում իր զինակիցների հետ, ընդ որում, ադրբեջանական ուժերի կողմից հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ: Հիշեցնեք, որ այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձերբակալությունների շարք են սկսել և թույլ չեն տալիս ռազմական դրության պայմաններում հանրահավաքներ անցկացնել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/10/1170239/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ նոյեմբերի 10-ին, տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում ՀՀ ԱԺ շենքի դիմաց: Նրանց մի մասը փակել էր Բաղրամյան փողոցը: Ոստիկանները նրանց հորդորում էին բացել փողոցը», իսկ նրանք ոստիկաններին այսպես էին պատասխանում. «Գիշերով թռնում, փաստաթուղթ են ստորագրում, գալիս…մենք փողոցը չենք բացելու: Ուզում ենք պատգամավորները գան, պատասխանեն մեր հարցերին: Ճանապարհ փակելով մենք դա ենք պահանջում»: «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը հիշեցրեց՝ ժամանակին զգուշացնում էր, որ լուրջ վտանգ է սպառնում մեզ. «Ազգի, երկրի անվտանգության խնդիր կա, և մարդիկ ժողովրդի պահանջը հաշվի չեն առնում:

Նմանատիպ նյութեր