211652_close_icon
views-count1284 դիտում article-date 13:53 11-11-2020

Կառավարությունը պետք է վերացնի ռազմական դրությունը, գերակայողը հավաքների ազատության օրենքնն է և Սահմանադրությունը. Արծվիկ Մինասյան.tert.am

Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը երկխոսություն ունեցան և Արծվիկ Մինասյանը հիմնավորում էր, որ կառավարոթյունը պետք է վերացնի ռազմական դրությունը, գերակայողը հավաքների ազատության օրենքն է և Սահմանադրությունը, սակայն նրան չթողեցին ավարտել` կոչ անելով չմտնել իրավաբանության մեջ: «Ստիպում եք, որ բախում առաջանա»,-ասաց նա, սակայն նրա հետ Երևանի փոխոստիկանապետը չհամաձայնեց: Արծվիկ Մինասյանը կոչով դիմեց և նշեց, որ սա խաղաղ հավաք է և անհրաժեշտ է, որ բոլորը գան: Ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելը շարունակվում է, սակայն դրանից խուսափելու համար քաղաքացիները շղթա կազմին, բայց ոստիկանները վահաններով, պաշտպանիչ գլխարկով թույլ չտվեցին, հրապարակում են նաև ԱԱԾ հատուկ ջոկտայինները:

Նմանատիպ նյութեր