211652_close_icon

Կառավարությունը դադարեցրել է Սևանից ջրառը և այս պահին ջրառ չի իրականացվում. Արծվիկ Մինասյան

views-count5255 դիտում article-date 18:41 26-09-2017
«Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա, քանի որ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով Սևանից ջրառ իրականացնելուն: Նա նշեց, որ ջրառ իրականացվել է, սակայն սեպտեմբերի 15-ին կառավարությունը դադարեցրել է ջրառը և այս պահին ջրառ չի իրականացվում: «Ավելի մեծ ծավալ վերցնելու հիմք, նպատակ, ձգտում, փաստացի իրավիճակ չկա»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նախարարն տեղեկացրեց, որ նախատեսված ցուցանիշը 3 սմ-ով ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, ինչի պատճառը ամառային շատ շոգ եղանակային պայմաններն են, որոնք հանգեցրել են մեծ ծավալների գոլորշիացման: Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ առաջիկայում հանրային լայն քննարկման առարկա են դարձնելու Սևանի վերաբերյալ ջրաքիմիական, աշխարհագրական, կենսաբազմազանության խնդիրները:

Նմանատիպ նյութեր