1996 դիտում
13:28 11-11-2020
Երկու անգամ փորձել ենք Շուշին վերադարձնել. ՀՀ վարչապետ. shantnews.am
Շատ է խոսվում այն մասին, որ Շուշին ուղղակի հանձնվել է հակառակորդին. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այս խոսակցություններին, փոխանցում է [url=https://www.shantnews.am/news/view/800405.html]shantnews.am[/url]-ը։
«Ես ուզում եմ ասել, որ Շուշիի անկումից հետո երկու անգամ այն ետ վերադարձնելու փորձեր են արվել, մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուսը՝ մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի, և ամբողջ հակասությունները Շուշիի շուրջ լրատվությունների կապվում էին հենց սրա հետ, որովհետև մի օր Շուշին, ըստ էության, անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մեր կողմից մի հակագրոհ եղավ Շուշին վերցնելու, որը ձախողվեց, հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Եվ ահա այդ հակասությունները՝ մարտերը շարունակվում են, ում հսկողության տակ է, ամբողջը կապվում է այս խնդրի հետ: Մեծ հաշվով, ցավոք, իրադրությունն այդ առումով չի հաջողվել փոխել», – ասել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
15:10 27-04-2024
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today