Արծրուն Հովհաննիսյան. Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի հերոս, Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք, նրա հրմանատարությամբ, նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք: Կեղծ է լուրը, թե նա վիրավորված է: Նման բան տեղի չի ունեցել: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է», - ասաց ՊՆ ներկայացուցիչը: