449 դիտում
10:29 11-11-2020
Միայն Նիկոլի հեռացումը հույս կտա, որ կարող ենք փոխել ինչ-որ բան. Արփինե Հովհաննիսյան
Այսօր նոյեմբերի 11-ն է, 4 օր անց կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով, արդեն գործողություն պիտի արվի՝ զինվորազրկվի ու հայաթափվի Քարվաճառը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ բազմաթիվ նամակներով երեկվանից հարցնում են՝ բա ինչ է լինելու, բա ինչ անենք։ Պատասխանում եմ՝ ԴԵՌ շանս կա։ Դրա համար խնդրեք, պահանջեք համոզեք ու էլի ինչ կարող եք անել՝ արեք, որ Փաշինյան Նիկոլը հեռանա։ Միայն Նիկոլի հեռացումը հույս կտա, որ կարող ենք փոխել ինչ որ բան։
Իմքայլականների մեջ, եթե մարդ կա, եթե հայրենասեր կա, ապա ասեմ՝ ժամանակն է ցույց տալու։ Երբ 2 տարի առաջ դագաղով, սեւ ժապավենով ու հայհոյանքի աննախադեպ չափաբաժնով եկել էիք մեր տուն ու պահանջում էինք ընտրել Նիկոլին՝ ես ընտրություն ունեի՝ Նիկոլի ու արժանապատվության, նիկոլի ու հայրենիքի միջեւ ու ես ընտրեցի արժանապատվությունն ու Հայրենիքը։ Բայց այն ժամանակ ակնհայտ չէր սա։ Թվում էր՝ ես չեմ ընտրում մեր ժողովրդին, ոչ թե ընտրում եմ հայրենիքը։
Այսօր ձեր ԱԿՆՀԱՅՏ ընտրության օրն է՝ էլի նիկոլի ու Հայրենիքի միջեւ։
Թուրքը հայի արյուն է թափել 44 օր շարունակ ու հիմա հարց՝ ով է թուրքից հետո, թուրքին հավասար Հայի արյուն թափելու։ Ո՞վ։ Որ ոստիկանը, որ իմ քայլականը։ Ո՞վ է թուրքին հավասար հրաման տալու կամ տալու է արդյ՞ոք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
412 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
685 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
451 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը