211652_close_icon
views-count5326 դիտում article-date 22:19 10-11-2020

Այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել. Տիգրան Ավինյան

ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է, միջնորդ երկիր, և այստեղ ՌԴ-ի գործառույթները որևէ կերպ փոխկապակցված չեն այն իշխանությունների հետ, որ այդ օրը կան: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Ռուսաստանը՝ որպես ՀՀ-ի դաշնակից, իր ունեցած հնարավորությունների շրջանակում, վստահեցնում եմ ձեզ, արել է առավելագույնը, ինչն իրեն կարող էր թույլ տալ այս շրջանակում: Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ կապված մենք որևէ հարց չենք բարձրաձայնում, որովհետև և՛ որպես մեր դաշնակից, և՛ որպես Մինսկի խմբի անդամ, ՌԴ-ն արել է այն, ինչ իրենից կախված է եղել: Այնուամենայնիվ, այն աջակցությունը, որը տրամադրել է Թուրքիան Ադրբեջանին, և ռազմական տեխնիկայի այն քանակությունը, որ կուտակվել է Ադրբեջանում մանավանդ վերջին երկու ամիսների ընթացքում, մեր ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել: Այսինքն` այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել»-նշել է Ավինյանը:

Նմանատիպ նյութեր