211652_close_icon
views-count52208 դիտում article-date 21:46 10-11-2020

Ցավով ես տեղեկանում, որ երեկվա՝ քո կողմից գրավված դիրքը, այսօր՝ քո կողմից ընտրված իշխանությունները զիջում են թշնամուն...Վահրամ Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական, իսկ հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարի ելան նաև կամավորականներ, ովքեր օր ու գիշեր մնացին առաջնագծում, հայ զինվորի, սպայի հետ ուս-ուսի տված անառիկ պահեցին իրենց վստահված դիրքերը: Հոկտեմբերի 31-ին Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց, որ Բերձորի ուղղությամբ 3 թևերով հակառակորդը արժանի հակահարված է ստացել հրետանավորների ու կամավորականների կողմից, ինչի շնորհիվ հակառակորդը ունեցել էր մեծ կորուստներ, այդ թվում՝ մարդկային: Երեկ, երբ հայտնի դարձավ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը կրակի դադարեցման վերաբերյալ, շատ զինվորներ, սպաներ ու կամավորականներ այդ մասին իմացել են դիրքերում: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Բերձորի ուղղությամբ իր մարտական ընկերների հետ թշնամուն արժանի հակահարված տված մասնակիցներից Վահրամ Ավագյանի խոսքը ՝ ուղղված առաջնագծից: Վերջինս այս պահին էլ իր մարտական ընկերների հետ առաջնագծում է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/31/1169337/]ավելի վաղ [/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 31-ին Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ էին շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի։ Հրետանային կրակով խոցվել էր ևս մեկ միավոր զինտեխնիկա։ Ձախ թևում ամրապնդվել էին մեր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ։ Օրվա ընթացքում թշնամու կողմից հրետակոծվել էին մեր դիրքերը, օգտագործելով հրետանային խոցման տարբեր միջոցներ։ Մեր հրետանու կրակով ճնշվել էին բոլոր կրակակետերը։ Տող գյուղի մերձակայքում խոցվել էր հակառակորդի մեծ կուտակումներ, որոնք պատրաստվում էին հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ։ Ճնշվել էր նաև մեկ արձակման կայան, որը կրակ էր վարում մեր բնակավայրերի վրա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր