211652_close_icon
views-count10323 դիտում article-date 14:51 17-12-2020

Կապանի բարձր, շահեկան դիրքերը մինչև վաղը՝ 17:00-ն, հանձնվելու են թշնամուն, նրանք Կապանի բնակելի տարածքներից 1 կմ հեռավորության վրա են լինելու, թշնամուն են անցնում նաև ճանապարհահատվածներ. համայնքապետ․ Tert.am

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, դրանք հանձնվում են թշնամուն, հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/17/Kapan/3474071?fbclid=IwAR1yFGx3g4LIyMlNsofK2nZtqJ5dlGGPLzRB_D2yXVM3bjOcMr63wNGge9M]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Մենք հիմա զբաղեցրել էինք շահեկան դիրքեր, զբաղեցրել էինք այն բարձրունքները, որոնք մեզ համար ավելի նպաստավոր էին, մենք կմ-երով մեր Կապան քաղաքից, ինչպես նաև գյուղական բնակավայրերից առաջ էինք նստել անվտանգությունն ապահովելու համար, հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին և մեզնից հեռու է լինելու ընդամենը մեկ կմ»,- ընդգծեց նա: Համայնքապետը հավելեց, որ հիմա դեռ ապամոնտաժման աշխատանքներ չեն իրականացվում, բայց մինչև վաղը՝ 17:00-ն, պետք է արդեն լքած լինենք այդ դիրքերը: Բացի այդ, Փարսյանը նշեց, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան ,Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ: «Բացի այդ էլ, դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Այսինքն` այս առումով այս մեր գյուղերը ճանապարհի խնդիր են ունենում»,- ասաց նա և հավելեց, որ ճանապարհների խնդրի լուծումը ներկա դրությամբ այն է, որ այնտեղ հերթապահություն են անելու ռուս սահմանապահները: Ըստ համայնքապետի՝ դա վտանգը ինչ-որ չափով միգուցե նվազեցնի, բայց ամբողջովին՝ ոչ: Դիտարկմանը՝ ստորագրված կապիտուլյացիոն հայտարարության մեջ այս մասով որևէ բան չկար, նա ասաց, որ այո, ոչինչ չկա, կարծում է՝ ինչ-որ բանակցություններ են եղել և կրկին իշխանությունները ձախողել են այդ ամենը բանակցություններում և արդյունքում ունենք այս տխուր պատկերը: Հարցին՝ նրան որպես համայնքի ղեկավարի, որևէ պարզաբանում տվե՞լ են, կամ նա փորձե՞լ է պարզել՝ ինչպե՞ս է այսպես ստացվել, ինչից ելնելով, Փարսյանն արձագանքեց. «Ես բազմիցս այս հարցերը բարձրաձայնել եմ, մի քանի անգամ նաև ասել եմ, որ բանակցությունների ժամանակ հաշվի առեք մեր կարծիքը, միանձնյա որոշումներ չկայացնեք, բայց որևէ անգամ փորձ էլ չի արվել մեզ հետ կապվելու»: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/17/Kapan/3474071?fbclid=IwAR1yFGx3g4LIyMlNsofK2nZtqJ5dlGGPLzRB_D2yXVM3bjOcMr63wNGge9M]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր