211652_close_icon
views-count20471 դիտում article-date 20:40 10-11-2020

«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեցին ռուս խաղաղապահների ևս երեք Ил-76 ինքնաթիռներ

Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք կատարեցին երեք ինքնաթիռներ՝ ռուս խաղաղապահներով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք են կատարել Ил -76 երեք ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ՝ 15-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողներով», – ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավելի քան 80 զինծառայողներ, զրահամեքենաներ, ավտոմեքենաներ և կապի սարքավորումներ են տեղափոխել Հայաստան: Ավելի վաղ, BTA Il-76 ինքնաթիռը օդանավակայան էր հասցրել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներին: [url=https://yerevanpress.am/61151.html?fbclid=IwAR1ckBxxwu9QTanDZ7p-9WnfiKzy2JRRsRoopB90TlSARWxdg-mAkMMXqzw]Yerevanpress-[/url]ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ռուսական խաղաղապահ զորքերը մտան Լաչին՝ տանկերով, և տարատեսակ ռազմամթերքով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0481485001605024795620860.jpeg[/img]

Նմանատիպ նյութեր