Ռուսական կործանիչները անցել են Վրաստանի օդային տարածքով և վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում
Վրաստանն իր օդային տարածքը բացել է Հայաստան մեկնող ռուսական կործանիչների համար
Հունվարի 20-ին Վրաստանի օդային տիրույթը բաց կլինի ռուսական CУ-27 կործանիչների 1 ИЛ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի համար: Ենթադրվում է, որ հարցն արդեն համաձայնեցվել է վրացական և ռուսական կողմերի միջև: Այս մասին գրում է վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը:
Րացի ռազմական փորձագետ, «Արսենալ» ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլիի խոսքով՝ հունվարի 10-ին Թբիլիսիի վրայով դեպի Երևանի «Էրեբունի» օդանավակայան են թռել ռուսական մի քանի կործանիչներ և բեռափոխադրումներ իրականացնող 1 ինքնաթիռ: Հաղորդվում է, որ Երևանից նրանք պետք է մեկնեին Բահրեյն՝ մասնակցելու միջազգային ցուցադրական թռիչքների և «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք են կատարել՝ բենզինով լիցքավորվելու համար:
Ռուսական մարտական ինքնաթիռները Վրասստանի օդային տարածքում վերջին անգամ հայտնվել էին 2008 թվականի օգոստոսին, երբ տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմը:
Կործանիչները հունվարի 20-ին նույնն երթուղով կվերադառնան Ռուսաստան:
Վրաստանի ԱԳՆ-ը և ՊՆ-ը մինչ օրս պաշտոնական հայտարարություններ չեն արել Վրաստանի օդային տիրույթով ռուսական մարտական ինքնաթիռների կատարած թիռչքների մասին: