211652_close_icon
views-count4641 դիտում article-date 19:50 10-11-2020

Ռազմական դրության պայմաններում արգելվում են հավաքները. ՀՀ ոստիկանություն

Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը: «Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»,-նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր