Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից. թշնամին Ստեփանակերտի մատույցներում է. ԱՀ նախագահի խոսնակ
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո'չ հաջողությունը, ո'չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:
Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:
Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչև վերջ
[b]Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրված չէ[/b]։ Այս մասին [url=https://news.am/arm/news/612318.html?fbclid=IwAR3HGqimVikg1FIuKFJYpL2gHSFcQJt2xukMna65r0FwQyUbojLJS0tIFi0]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վահրամ Պողոսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Опубликовано Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan Понедельник, 9 ноября 2020 г.