211652_close_icon

Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ իշխանություններին՝ ուշադրութուն հրավիրելով փողոցներում ու շուկաներում ադրբեջանցիների հրահրած սադրանքների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9339 դիտում article-date 09:43 09-11-2020
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ իշխանություններին, այդ թվում ուժային կառույցների ղեկավարներին՝ ուշադրություն հրավիրելով մայրաքաղաք Մոսկվայի և ՌԴ այլ խոշոր քաղաքների փողոցներում ու շուկաներում ադրբեջանցիների հրահրած սադրանքների վրա։ Միության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է շուկաներից մեկում սադրանքի մասին փաստող տեսագրություն։ Նամակներում ասվում է, որ մինչդեռ ՌԴ-ում բնակվող հայերին միությունը կոչ է անում չտրվել էմոցիաներին և գործել Ռուսաստանի օրենսդրության շրջանակում, ադրբեջանցիներն իրենց դրսևորում են ծայրաստիճան հանդուգն։ «ՌԴ իրավապահ մարմինների կողմից ակնկալում ենք օպերատիվ և կոշտ գործողություններ հասարակական կարգը խախտողների նկատմամբ և ՌԴ տարածք կոնֆլիկտի տեղափոխման չթույլատրում»,-նշված է միության ֆեյսբուքյան էջում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր