2560 դիտում
22:12 08-11-2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Երեկ ողջ գիշեր եւ այսօր ցերեկվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են, դրանք եղել են բավականին ինտենսիվ: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին, ճեպազրույցին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախ հյուսիսում թշնամու զորքերը, հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան, որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծերը, կրել են զգալի կորուստներ:
Շուշի քաղաքի մեջ եւ շրջակա հարակից տարածքներում, պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, նաեւ ինտենսիվությունը զգալի թուլացած է:
Սաստիկ է եղել նաեւ այսօր Բերձորի ուղղությամբ, թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել եւ դուրս գալ դեպի Բերձոր, հավանաբար փորձելով օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց կրելով զգալի կորուստներ հետ են շպրտվել, ավելին` դիմել են փախուստի: Կադրերն այսօր ցուցադրել ենք»,-ասաց նա` հավելելով, որ այս պահին էլ մարտերն ընթանում են:
Արծրուն Հովհաննիսյանը այս պահին ռազմաճակատում տիրող իրավիճակը գնահատեց բավականին դրական, նշեց, որ մեր ուժերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ առաջխաղացումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2637 դիտում
22:27 13-10-2020
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ԱՆ ՀՎԿԱԿ բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
907 դիտում
22:16 06-11-2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1156 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1528 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ