Սա մշակութային պատերազմ է, և ամեն Անդրանիկի կողքին պիտի ունենանք Կոմիտաս. Արոնյանը «Մատ տեռորին» շախմատի սեանսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հնչյունների ուղեկցությամբ Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում շախմատի չեմպիոններն են: «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման նախաձեռնությունը Լևոն Արոնյանին է, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/08/Aronyan/3437910]Tert.am[/url]-ը:
«Մենք գիտենք, որ 21-րդ դարի ամենամեծ խնդիրը ահաբեկչությունն է, և Հայաստանն էլ դարձել է ռուբիկոնը, և մենք պետք է ամեն ինչ անենք: Սա միայն հայ ժողովրդի պայքարը չէ, սա միայն մեր գոյության հարցը չէ, սա գոյության հարց է թե՛ հայ, թե՛ համաշխարհային մշակույթի»,- ասաց Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Նրան էր միացել նաև արցախցի գրոսմայստեր, մինչև 18 տարեկանների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մանուել Պետրոսյանը: 2020 թվականի Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած տեռորին շախմատի չեմպիոնները պատասխանում են մշակույթով:
«Փորձում ենք կոչ անել միջազգային հանրությանը, որպեսզի ուշադրություն դարձնեն այն ամենին, ինչ կատարվում է այսօր մեր երկրում, դա դուրս է մարդասիրական կանոններից»,- ասաց հայ շախմատիստ, գրոյսմաստեր Մանուել Պետրոսյանը:
Շախմատիստներն անցկացրին միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխայի հետ։ Խոստովանում են՝ երեխաները փորձառու են, իսկ նրանցից ոմանց հաղթելը՝ շատ կասկածելի։
«Բարդ է վիճակը, մի քանի խաղ կա, որ արդեն պարտվելուն մոտ ենք»,- ասաց Լևոն Արոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում