«Մատ տեռորին» նախաձեռնության ընթացքում հավաքվել է 1 մլն դրամից ավելի գումար
Շախմատի Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Լևոն Արոնյանի նախաձեռնությամբ Երևանում կայացած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հավաքվել է 1,358,000 դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արոնյանը:
«Սիրելի՛ ընկերներ,
Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ երեկ «Մատ տեռորին» նախաձեռնության ընթացքում գրքի վաճառքից մեզ հաջողվել է հավաքել 1,358,000 ԱՄԴ:
Վաճառքի ողջ հասույթն այսօր փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին: Այսօրվա արդյունքից ոգեշնչված և, հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները, որոշել եմ ևս մեկ օր նվիրել գրքի վաճառքին՝ որի ընթացքում ինքս կմակագրեմ գրքերը: Մանրամասները՝ շուտով:
Ուզում են խորին շնորհակալությունս հայտնել մեր միջոցառման բոլոր մասնակիցներին, կամավորներին և աջակիցներին՝ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանին, Երևանի քաղաքապետարանին, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիային, Շախմատի տանը, Երևանի պետական կոնսերվատորիայի քառյակին, նկարիչ Ռուբեն Մալայանին և դիզայներ Նարեգ Սուսանիին:
Հատուկ շնորհակալություն գլխավոր կազմակերպիչներին՝ իմ ընկեր Վազգեն Աղուզումցյանին և սիրելի ընկերուհի Անի Այվազյանին: Հպարտ եմ մեր միասնականությամբ»,-գրել է Արոնյանը: