211652_close_icon
views-count41685 դիտում article-date 22:55 07-11-2020

Դավիթը հակատանկային զենքով խոցել էր հակառակորդի 13 տանկ և հերոսաբար զոհվել

Հոկտեմբերի 14-ին հողին հանձնվեց արցախյան պատերազմի ևս մեկ հերոս՝ Վայոց Ձոր մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն գյուղից ավագ սերժանտ Դավիթ Մանվելի Գրիգորյանը: Դավիթը ծառայում էր Հադրութում՝ գնդի հակատանկային մարտկոցում: Նա իրեն կցված ֆագոտ տիպի հակատանկային զենքով խոցել է հակառակորդի 13 տանկ և հոկտեմբերի 9-ին հերոսաբար զոհվել։ Համագյուղացիները պատմում էին, որ Դավիթը բացառիկ պարկեշտ և շիտակ անձնավորություն էր, որը գյուղում մեծ հարգանք էր վայելում: Դպրոցում ամենասիրված աշակերտներից մեկն էր: Նրան ճանաչողները նշում էին, որ պատրաստ էր հոգի տալ դժվարության մեջ գտնվողին, օգնել, ինչով կարող է: Վերնաշենը մինչ այժմ սգում է նրա կորուստը:

Նմանատիպ նյութեր