211652_close_icon
views-count24845 դիտում article-date 09:48 04-04-2016

Հայկական ստորաբաժանումները առավոտյան հակառակորդի 3 նոր տանկ են խոցել. ԼՐԱՑՎԱԾ

Հայկական ստորաբաժանումներն այսօր առավոտյան շփման գծում վերսկսված մարտերի ժամանակ ոչնչացրել են հակառակորդի 3 տանկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»: *** Հայկական կողմը քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ ևս 2 տանկ է ոչնչացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը: *** «Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: Բացի այդ, ադրբեջանական ստորաբաժանումները,չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, "Գրադ" կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Նմանատիպ նյութեր