ԶԼՄ ներկայացուցիչներն Արցախ կարող են մեկնել համապատասխան անցաթղթով. ՀՀ ոստիկանություն
Զանգվածային լրատվամիջացների ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հատուկ անցաթղթի առկայության դեպքում:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները Արցախ կարող են մեկնել բացառապես ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով։
«Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։ Կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները»,-ասված է հաղորդագրությունում: