211652_close_icon
views-count14593 դիտում article-date 15:11 07-11-2020

Շուշին ավերված է, բայց կանգուն է, մեջքը ուղիղ ու հպարտ հայացքով ասում է՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ. Տիգրան Մազմանյան

Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. · «Էն, ինչ տեսա ու զգացի այս մի քանի օրը Շուշիում, էդ ուղղակի աննկարագրելի էր։ Երբ վարձկանները մեծ քանակությամբ,բայց փոքր խմբերով ձորերով փորձում էին ներթափանցել Շուշի ու հայտնվում էին «Մահվան Ձորում»։ Երբ 12-15 ժամվա ընթացքում հետ եք շպրտում հակառակորդի 7-8 դիվերսիոն ներթափանցում, հասցնելով մեծ կորուստներ ու չունենալով ոչ մի կորուստ, էդ ամենաաննկարագրելի պահն է։ Շուշին կարծես պատրաստվում էր հարսանիքի` ճերմակ մառախուղը Շուշիին պատել էր բոլոր ուղղություններով, իսկ թշնամին ուղղակի գալիս ու կոտորվում էր Շուշիի մատույցներում։ Շուշին ավերված է, բայց կանգուն է, մեջքը ուղիղ ու հպարտ հայացքով ասում է՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #Արցախ #ArtsakhStrong #ArtsakhisArmenian»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր