211652_close_icon
views-count31645 դիտում article-date 23:32 06-11-2020

Հանրային խորհրդի անդամը դիմում է ՀՀ Վարչապետին, Հանրապետության և Ազգային ժողովի նախագահներին

[b]ՀՀ Վարչապետին, Հանրապետության և Ազգային ժողովի նախագահներին [/b] Նախ ուզում եմ դիմել Ձեզ առաջարկով, որ Ձեր հրապարակային ելույթներում ավելի հանգամանորեն անդրադառնաք հետևյալ խնդրին` Նշեք այն, որ չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բազմիցս դիմել էին բոլոր երկրներին կոչով` Կորոնավիրուսի դեմ մղվող համընդհանուր այս պայքարի ժամանակ զերծ մնալ բախումներից, կոնֆլիկներից, սակայն դրան հակառակ Ադրբեջանական իշխանությունները`Էրդոհանի թելաադրանքով, առանց հաշվի առնելու նաև իրենց ժողովրդին էլ պատճառվող վնասները, միտումնավոր այս պատերազմը սկսեցին այն ժամանակ երբ մեր ռեգիոնում նույնպես` ամբողջ թափով ծավալվում էր համավարակի նոր ալիքը: Եւ դա այն հույսով, որ վարակի տարածումը էապես կջլատի մեր ուժերը, կնպաստի մեր պաշտպանական կարողությունների թուլացմանը: Ակհայտ է, նաև որ նրանք դա հատուկ էին ծրագրել որպես էթնիկ զտմանը, ցեղասպանության կազմակերպմանը նպաստող մի նոր, լրացուցիչ ձև: Եւ մենք այժմ, նրանց դեմ փաստորեն կենաց մահու պատերազմ ենք մղում արդեն երկու ճակատներում: Փառք ու պատիվ մեր զինվորականներին, սահմանում կանգնած քաջերին, որ կարողանում են առաջին, հիմնական ճակատում դիմակայել թշնամուն: Բայց ցավոք, երկրորդ ճակատում մենք անընդհատ պարտություններ ենք կրում: Հիմնականում իհարկե ոչ մեր մեղքով: Երբ անդհատ հրետակոծվող քաղաքներից, գյուղերից մարդիկ են զանգվածաբար տեղահանվում, հնարավոր չի տեղաշարժի արգելքներ մտցնել և դրանով գոնե մասամբ սահմանափակել վարակի տարածումը: Երբ առողջապահական մեր, ոչ մեծ ռեսուրսներով համակարգը ամբողջությամբ ծանրաբեռնված է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ խաղաղ բնակչությունից տուժած մեծաքանակ վիրավորներին բուժօգնություն տրամադրելով, բնական է որ նա ուղղակի չի հասցնում, ստիպված է լինում Կորոնավիրուսով հիվանդների մեծ մասին ոչ թե մեկուսացնել, այլ ուղարկել տուն ինքնաբուժման, ինչը վարակի տարածմանը ծան հետևանքներով է հղի: Եւ այժմ երբ ամեն օր արդեն երկուսից, երեք հազար նոր վարակվածներ, մի քանի տասնյակ նոր մահերի քանակ է գրանցվում ցավոք արդեն ակնհայտ է դառնում, որ մենք այդ ատճառով ոչ թե մոտեցել, այլ երկու ոտքով ենք կանգնած հումանիտար աղետի շեմին: Մեզ քիչ ժամանակ էր պետք շունչ քաշելու, կարգի բերելու բուժօգնության տրամադրման մեր համակարգը: Սակայն նաև այդ պատճառով է, որ Էրդոհանները անընդհատ վիժեցնում են հումանիտար հրադադար հաստատելու բոլոր փորձերը: Վարակի տարածման օջախների մարումը համընդհանուր կարևորության խնդիր է: Եւ այն ինչ արվում է նրանց կողմից արդեն հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Եւ մեր պարտք է այդ մասին անընդհատ բարձրաձայնել, թմբկահարել աշխարհով մեկ և մատնանշելով մեղավորներին պահանջել աշխարհից որքան հնարավոր է շուտ նպաստեն կանխելու աղետի հետագա տարածումը: Բայց իհարկե բոլոր դեպքերում մենք էլ մեր կողմից հնարավոր քայլերը պետք է ձեռնարկենք: Սա արդեն ռազմական աջակցության խնդրանք չէ: Մենք միայն մեր ուժերով արդեն չենք կարող մարել համավարակի տարածման այս օջախը և մենք իրավուք ունենք և պետք է դիմենք, պահանջենք խնդրենք կարող ուժերից, պետություններից հնարավոր բոլոր միջոցներով օգնել մեզ այդ խնդրում: Որպես Հանրային խորհրդի, կառավարության խորհրդատվական մարմնի անդամ ես նախապես հրապարակելով այս նամակը, պաշտոնապես, դիմում եմ Ձեզ հետևյալ առաջարկներով` ա)Մի կողմ դնելով նրբանկատությունը, ներկայացնելով ստեղծված իրավիճակի բարդությունը և այն, որ վարակի դեմ տարվող պայքարում մեր ուժերը արդեն չեն բավարարում, պաշտոնական գրությամբ դիմել միջազգային համապատասխան կազմակերպություններին, բարեկամ պետություններին խնդրանքով հնարավոր բոլոր միջոցներով օգնել հաղթահարելու համավարակի հետ կապված հումանիտար այս ճգնաժամը: բ)Հայտարարված ռազմական դրության շրջանակներում, հաշվի առնելով նաև պաշտպանական համակարգի բոլոր պահանջները, նորից մտցնել համավարակի տարածման կանխարգելմանը նպաստող սահմանափակումները: Միաժամանակ խնդիր դնել հնարավոր բոլոր դեպքերում անցնել աշխատանքների հեռավար կատարմանը: գ)Հաշվի առնելով թե ներկայումս ինչ մեծ քանակությամբ վարակակիրներ չեն հոսպիտալացվել այլ ուղարկվել են տուն ինքնաբուժման, իսկ նրանց կողմից ինքնամեկուսացման պահանջների թերի կատարումը վարակի ինչ ավելի լայն տարածման աղբյուր կարող է դառնալ` նրանց հետ հնարավոր շփումները նվազեցնելու նպատակով ամեն օր հրապարակել դրական թեստավորված անձանց ցուցակը` նշելով նաև նրանց հասցեներն ու աշխատանքի վայրերը: Եւ ամեն օր էլ այն թարմացնել հանելով առողջացածներին այդ ցուցակներից: դ)Անհրաժեշտության դեպքում կատարել կադրային պահանջվող փոփոխությունները և հաշվի առնելով սպասվող օգնություն ծավալները պայմաններ ստեղծել առողջապահական համակարգի կարողությունների հետագա ընդլայնման համար: [b]Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյան[/b]

Նմանատիպ նյութեր