211652_close_icon
views-count9720 դիտում article-date 22:44 06-11-2020

Շանթ Նավոյանի ուղղությամբ եկող առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին, բայց երկրորդ անգամ փրկվել չի հաջողվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/06/shant-navoyan/3436768?fbclid=IwAR0-V0_XOon43IG5Sgxlg_aGTeI5GMD2xUPYqMmReal3eMGkOfvA-4LUFXE]Tert.am[/url]-ը գրում է. Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Շանթ Նավոյանը զոհվել է Արցախի Մեխակավան համայնքում (Ջաբրայիլ) հայրենիքի սահմանները պաշտպանելիս: 18-ամյա երիտասարդը ռեժիսուրայով զբաղվելու նպատակ է ունեցել: Հասցրել է տեսանյութեր պատրաստել, դրանք մոնտաժել, սցենարներ գրել և առօրյայում իրեն տպավորած ցանկացած երևույթի վերաբերյալ իր զգացածի մասին գրառումներ անել: Սովորությունը չի մոռացել նաև ռազմի դաշտում. պատերազմական օրերի իր ապրումներն ու մտքերը տղան նույնպես թղթին է հանձնել: Պատմել է, որ իր ուղղությամբ եկող առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին: Շրջել է Երևանի փողոցներում ու որսացել քաղաքի շարժն ու տրամադրությունը, որ «Օրակարգ» անունով մոտ 3 րոպե տևողությամբ իր ֆիլմը պատրաստեր: Ավարտին պատգամել է՝ հարկավոր է՝ անկանոն ուրախանալ, առանց ժամին նայելու՝ փորձել հասցնել առավելագույնը մինչև քուն մտնելը: Քուն մտնելու մասին Շանթը խոսել է նաև մոր հետ վերջին հեռախոսազանգի ընթացքում, որից մեկ օր հետո ընկել է հերոսի մահով: Զգացմունքային ու ռոմանտիկ տղան հասցրել է սիրել ու ունենալ սիրո այնպիսի գեղեցիկ պատմություն, որ շատերի համար ամբողջ կյանքում այդպես էլ հասանելի չի լինում: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր