211652_close_icon
views-count2421 դիտում article-date 17:46 06-11-2020

Հերոսական մարտեր Թաղավարդի համար. գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ-ի ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Թաղավարդի տարածքից, որտեղ լույսը բացվում է ինտենսիվ հրետակոծությամբ։ Գրեթե ամեն օր թշնամին փորձում է շրջափակման մեջ առնել գյուղը, սակայն մինչ այդ նրանց պետք է նպաստավոր դիրքեր զբաղեցնել, հենց այդ դիրքերի ուղղությամբ է նախաձեռնում հարձակումները։ Մի քանի ժամ տեւող հրետակոծությունից հետո լսվում է մեր գնդացրորդների ու հրետանավորների աշխատանքի ձայնը։ Դա նշանակում է հակառակորդի հետեւակն անցել է առաջխաղացման: Նրանց շարժն ապահովում են վարձկան դիպուկահարները։ Գյուղի պաշտպանների դիմադրությունը հզոր է, խոցում են անվրեպ։ Թշնամու կողմից ողջ մնացածները կրկին անկանոն փախուստի են դիմում դեպի ելման դիրքեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր