211652_close_icon
views-count871 դիտում article-date 09:55 20-10-2026

Մարտահրավերն այն է, որ ի վիճակի լինենք, որ ժողովրդավարությունն օգտագործելով՝ ՀՀ-ում չհաստատվի հակաժողովրդավարություն. Նիկոլ Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին

Մարտահրավերն այն է, որ ի վիճակի լինենք, որ ժողովրդավարությունն օգտագործելով՝ ՀՀ-ում չհաստատվի հակաժողովրդավարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերին:

«Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների և քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։

Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ-ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ-ական թեկնածուի դեմ։

Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։

Կեցցե՛ ժողովրդավարությունը»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր