211652_close_icon
views-count32373 դիտում article-date 16:23 06-11-2020

Արկի պայթյունի ձայնը լսվեց. պապ պիտի գնամ, կզանգեմ հետո․ զոհված 20-ամյա Լեւոնի վերջին խոսքերն ու անավարտ երազանքները. Irakanum.am

Ժպիտը դեմքին, բարի ու նպատակասլաց։ Ադրբեջանական ագրեասիան հետ մղելու հետեւանքով զոհված զինծառայող 20-ամյա Լեւոն Լեւոնյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից էր։ Ծնվել է իրավաբանի ընտանիքում։ Հայրը փաստաբան է, հորեղբայրը՝ քննիչ։ Լեւոնն էլ կարգուկանոնի, հավասարության կողմնակիցն էր։Հենց այս ամենով էլ պայմանավորված ընդունվել էր ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետը, չորրորդ կուրսի ուսանող էր։ [img]https://st0.shamshyan.com/editor/0717232001604665243191262.jpg[/img] Հասակակիցներից մի փոքր ուշ է մեկնել ծառայության, պատճառն՝ առողջական էր։ [url=https://irakanum.am/2020/11/06/%d5%a1%d6%80%d5%af%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%bd%d5%be%d5%a5%d6%81-%d5%ba%d5%a1%d5%ba-%d5%ba%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%a3%d5%b6/?fbclid=IwAR3ghS1SoZZ8snzPulFap44DEGJE4n7bIa3ouKXZ1pd21ARmWdczas-xbcQ]Irakanum.am[/url]-ի հետ զրույցում նշում է հորեղբայրը՝ Արթուր Լեւոնյանը։ «Լեւոնը 1.5 տարի առաջ պետք է գնար, բայց սրտի խնդիր ուներ։ Սկզբում վեց ամիս տարեկետում տվեցին, հետո՝ մեկ տարի, ու այս տարի օգոստոսին հերթական բուժզննման ժամանակ ասեցին պիտանի է ծառայության»,- պատմեց հորեղբայրը։ Պաշտպանական գերատեսչության որոշումը չեն էլ քննարկել, Լեւոնը՝ հայրենիքի պաշտպանը պետք է դառնա։ [img]https://st0.shamshyan.com/editor/0100551001604665293838428.jpg[/img] «Շատ համեստ, խելացի։ Ինքը շատ չէր սիրում խոսել, փոխարենը լսել կարող էր։ Սեփական տանն էր ապրում, այգին էր իր ձեռքերով մշակում, ակվարիում ուներ, կգնար հատուկ կերեր կբերեր ձկների համար։ Ասում էր հոպար ավարտելուց հետո զինվորական- քննչականում կանցնեմ աշխատանքի »,- պատմեց Արթուր Լեւոնյանը։ [img]https://st0.shamshyan.com/editor/0141447001604665330377940.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://irakanum.am/2020/11/06/%d5%a1%d6%80%d5%af%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%bd%d5%be%d5%a5%d6%81-%d5%ba%d5%a1%d5%ba-%d5%ba%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%a3%d5%b6/?fbclid=IwAR3ghS1SoZZ8snzPulFap44DEGJE4n7bIa3ouKXZ1pd21ARmWdczas-xbcQ]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր