Երազում էր աշխարհը տեսնել․ զոհված 23 -ամյա Արթուրը ծնողներին վստահեցրել էր՝ հաղթելու են. irakanum.am
Պարզ, լուսավոր, ժպտերես ու բարի։ Զոհված զինծառայող Արթուր Անտոնյանի մասին խոսելիս ընկերներն առաջինն այս բնութագիրն են տալիս։ 23-ամյա Արթուրը ընտանիքի կրտսերն էր, ուներ ավագ եղբայր ու քույր։ Ծնվել և մեծացել է Ավանում։
[url=https://irakanum.am/2020/11/04/%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a8-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b6%d5%a5%d5%ac%e2%80%a4-%d5%a6%d5%b8%d5%b0%d5%be%d5%a1%d5%ae-23-%d5%a1%d5%b4/?fbclid=IwAR1e_dWrPwFPqIjKHIUVgKY-grPaEUXDGxHFla4o4Ci9RlE-7Ts8-f91ieA]Irakanum.am[/url]-ի հետ զրույցում Արթուրի ընկերներից Մակար Խաչատրյանը նշեց, որ Արթուր Անտոնյանը բանակ զորակոչվել է բարձրագույն կրթությունը ստանալուց հետո։ «Սովորել է Եվրոպական ակադեմիայի «Տուրիզմի և սերվիսի» ֆակուլտետում։ Ավարտելուց հետո գնացել է ծառայության»։
[img]https://st0.shamshyan.com/editor/004840000160465415983709.jpg[/img]
Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի հենց առաջին օրը Արթուր Անտոնյանը ծառայակից ընկերներից հետ մեկնել է առաջնագիծ։ «Ինքը շատ-շատ լուսավոր մարդ էր․․ չկա երեւի մեկը, ով իրեն չի սիրում, իրոք լուսավոր, միշտ ժպիտը դեմքին, բարի, կամեցող, շատ լավ մարդ էր»,- պատմեց Մակար Խաչատրյանը։ Պատերազմի օրերին Արթուրը հեռուստատեսությամբ առաջնագծից հարցազրույց է տվել, ասել է՝ ազգը պետք է իմանա, ամեն ինչ արվում է հաղթանակը կերտելու համար։ «Ասել էր, դուք ոչ մի բանի մասին մի մտածեք, ու հանգիստ եղեք»,- ասաց ընկերը։
Պայմանավորված կապի խնդիրներով առաջնագծից ծնողներին քիչ էր զանգում, բայց ամեն անգամ խոսելիս վստահեցրել է՝ հաղթելու են։
[img]https://st0.shamshyan.com/editor/0706407001604654195989306.jpg[/img]
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://irakanum.am/2020/11/04/%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a8-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b6%d5%a5%d5%ac%e2%80%a4-%d5%a6%d5%b8%d5%b0%d5%be%d5%a1%d5%ae-23-%d5%a1%d5%b4/?fbclid=IwAR1e_dWrPwFPqIjKHIUVgKY-grPaEUXDGxHFla4o4Ci9RlE-7Ts8-f91ieA]կայքում[/url]։