400 դիտում
10:33 03-11-2020
Թրամփն ու Բայդընն անցկացնում են քարոզարշավի վերջին փուլը․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի երկարատև քարոզարշավը մոտենում է ավարտին, և երկուշաբթի օրը թեկնածուները վերջին հնարավորությունն են օգտագործում չկողմնորոշված ընտրողներին իրենց կողմը գրավելու համար: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5645377.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահ Ջո Բայդընը միջոցառումներ են անցկացնում այն նահանգներում, որոնք կարող են որոշել ընտրությունների արդյունքը:
Երկու թեկնածուները երկուշաբթի օրը լինելու են Փենսիլվանիա նահանգում, որտեղ Բայդընը, վերջին հարցումների համաձայն ունի առավել թվով ձայներ: Հիշեցնենք, որ Թրամփն այստեղ հաղթել էր 2016 թվականին. Ասենք, որ Փենսիլվանիան ապահովում է ընդհանուր ընտրական կոլեգիայի 270 անդամներից 20-ի ձայները:
Բայդենը կայցելի նաև Օհայո: Այս նահանգին բաժին է հասնում ընտրական կոլեգիայի 18 անդամ: Այստեղ երկու թեկնածուների նկատմամբ համակրանքն այս պահին հավասարապես է բաժանված:
Թրամփը նույն ժամանակահատվածում կլինի Հյուսիսային Քարոլինայում, որտեղ նույնպես լարված պայքար է ընթանում: Նա կայցելի 2016 թվականին իր օգտին քվեարկած Միչիգան և Վիսկոնսին, որտեղ այսօր Բայդընն ունի որոշ առավելություն:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան միայն մի քանի շաբաթ անց: Հաշվարկի ժամանակները տատանվում են նահանգից նահանգ:
Այս տարի ռեկորդային թվով մարդիկ են մասնակցել վաղ քվեարկությանը: Վաղաժամ քվեարկել է արդեն մոտ 94 միլիոն ամերիկացի: Քանի որ քվեաթերթիկներից շատերն ուղարկվել են փոստով, որոշ նահանգներում ձայների հաշվարկը կարող է տևել սովորականից ավելի:
Ըստ հարցումների, Բայդընը Թրամփից առաջ է մոտ 8 տոկոսային կետով:
Այս ընտրությունների արդյունքում ամերիկացի ընտրողները նաև որոշելու են, թե ովքեր են լրացնելու Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերը, Սենատի 100 տեղերից 35-ը, նահանգապետերի 11 պաշտոններ և տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր պաշտոններ: Բացի այդ, անցկացվում են մի շարք հարցերրի շուրջ հանրաքվեներ:
Նմանատիպ նյութեր
8708 դիտում
23:05 03-07-2017
Նախագահ Թրամփն ընդդեմ ամերիկյան մամուլի. «Ամերիկայի ձայն»
3985 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
2826 դիտում
09:50 26-10-2018
ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենալայնածավալ զորավարժություններն է անցկացնում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
784 դիտում
08:52 02-11-2024
Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ»
1213 դիտում
08:41 02-11-2024
Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»
895 դիտում
08:30 02-11-2024
Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»