8708 դիտում
23:05 03-07-2017
Նախագահ Թրամփն ընդդեմ ամերիկյան մամուլի. «Ամերիկայի ձայն»
Նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերում օրերս հրապարակված 10 տարվա վաղեմության տեսանյութը նկարահանվել է պրոֆեսիոնալ ըմբշամարտի միջոցառմանը, որտեղ բեմադրած մենամարտի ժամանակ իր մասնակցություն է ունեցել նաև ներկայիս նախագահ Թրամփը: Տեսանյութում CNN հեռուստաընկերության լոգոն տեղակայված է Թրամփի այսպես կոչված հակառակորդի գլխի փոխարեն:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Թոմ Բոսերթը հերքել է, որ տեսանյութը պարունակում է սպառնալիք ընդդեմ լրագրողների:
«Չեմ կարծում տեսանյութը պարունակում է սպառնալիք: Կարծում եմ նախագահը շատ անկեղծ մարդ է և իր կարծիքները արտահայտում է բաց: Կարծում եմ այդ պատճառով էլ նրան ընտրել են նախագահ: Նա ամենաանկեղծ մարդկանցից է, և երբ մարդիկ համեմատում են նրան այլ քաղաքական գործիչների հետ, ապա տեսնում են, որ նրան հասկանում են ու ընկալում»,- ասել է Բոսերթը:
Նախագահի այդ տեսանյութը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, սակայն ի պատասխան Թրամփը հրապարակեց մեկ այլ հաղորդագրություն՝ խոստանալով առավելության հասնել անազնիվ մամուլի նկատմամբ:
«Կեղծ մամուլը փորձում է մեզ լռեցնել, սակայն մենք դա թույլ չենք տա: Մարդիկ գիտեն ճշմարտությունը: Կեղծ մամուլը փորձել էր կանգնեցնել ինձ նախագահ դառնալու ճանապարհին, սակայն ես նախագահ եմ, իսկ նրանք՝ ոչ»,- հայտարարել էր նախագահ Թրամփը:
Թրամփը հանդես էր եկել ընդդեմ խոշոր լրատվամիջոցների իր 5 ամսյա նախագահությունը լուսաբանելու համար, սակայն այս օրերին նրա քննադատության թիրախն էր CNN-ը:
CNN-ը պարբերաբար անդրադարձել է Ռուսաստանի և Թրամփի քաղաքական թիմի միջև կապերի շուրջ հետաքննությանը նախքան նախագահական ընտրությունները:
CNN-ը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, ուր ընդգծել է, որ սա չափազանց տխուր օր է, քանի որ ԱՄՆ-ի նախագահը խրախուսում է բռնություն լրագրողների հանդեպ և մեղադրել նախագահին իր պաշտոնին ոչ վայել վարքագիծ դրսևորման մեջ:
CNN-ի դեմ նախագահի տեսանյութին նախորդել էր մեկ այլ միջադեպ, երբ նախագահը թվիթերի միջոցով քննադատել էր MSNBC-ի լրատվամիջոցի քաղաքական թոքշոուի մասնակից երկու հյուրերին:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3926255.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
397 դիտում
10:33 03-11-2020
Թրամփն ու Բայդընն անցկացնում են քարոզարշավի վերջին փուլը․ «Ամերիկայի ձայն»
3985 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
478 դիտում
12:39 06-11-2024
Սա կլինի Ամերիկայի ոսկե դարաշրջանը. Թրամփն իրեն նախագահ է հայտարարել
Այս բաժնից
1063 դիտում
09:00 31-10-2024
Հերթը սահմանամերձ գյուղերինն է. ովքե՞ր կմիանան նախաձեռնությանը. «Փաստ»
982 դիտում
08:46 31-10-2024
«Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ»