«Առույգ կկանգնենք, որ թշնամին մեզնից վախենա». թեև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը հրետակոծվում է, բայց բնակիչները մտադիր չեն լքել այն. Armnews. ՏԵՍԱՆՅՈՒԹ
շնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: Բնակավայրի վարչական ղեկավար Բենիկ Պողոսյանը «Զանգեզուր» ՀԸ եթերում հայտնել է, որ մոտ 10 տուն գնդակոծվել է, 1 անձ՝ զոհվել, կան վիրավորներ, նրանց վնասվածքները թեթև են:
Չնայած թշնամին գյուղն ինտենսիվորեն հրետակոծում է, գյուղացիները մտադիր չեն լքել գյուղը: «Մեր ժողովուրդը «դուխով» կանգնած է, պահում է իր սահմանը: Մենք հաստատ հետ չենք գնա, մեր սահմանները կպահենք, ի վերջո հաղթելու ենք:
Դավիթ Բեկի արծիվները հաստատ իրենց սահմանը չեն տա թուրքին»,-ասալ է Պողոսյանը:
Մանրամասները՝ ArmNews-ի տեսանյութում