Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չունեմ, բայց այս ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են և Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակվել է, կան կոնկրետ հետևանքներ»,- ասաց Հովհաննիսյանը: