211652_close_icon
views-count21655 դիտում article-date 20:52 31-10-2020

Մարդու իրավունքների սիրիական կենտրոնից հայտնել են, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում 14 սիրիացի վարձկան է մահացել Արցախում

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի գրոհայինների շրջանում շարունակվում են կորուստներ գրանցվել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից կռվելիս: Ինչպես փոխանցում են կենտրոնից, հայերի դեմ կռվում վերջին մի քանի ժամում 14 սիրիացի վարձկան է սպանվել: Կենտրոնի աղբյուրի տվյալներով՝ մահացած սիրիացիներից ևս 20-ի մարմին թուրքերը տեղափոխել են Հալեպ: Ընդհանուր առմամբ, թրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում, որոնց թուրքական կառավարությունը սեպտեմբերի վերջից ուղարկում է առաջնագիծ, մահվան դեպքերը հասել են առնվազն 231-ի, որոնցից 183-ի մարմինն է տեղափոխվել Սիրիա: Մինչդեռ մարմինների մյուս մասը շարունակում է մնալ Ադրբեջանում:

Նմանատիպ նյութեր