12086 դիտում
14:34 14-10-2020
ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում մահացել է առնվազն 119 սիրիացի վարձկան. «Մարդու իրավունքների սիրիական դիտարան». shantnews.am
Ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» հրապարակած հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի մարտերում վերջին շաբաթների ընթացքում մահացել է առնվազն 119 սիրիացի վարձկան, որոնցից 78-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում, տեղեկացնում է [url=https://www.shantnews.am/news/view/782787.html]shantnews.am[/url]-ը։
Կազմակերպության աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան դեռ շարունակում է զինյալների հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու ջանքերը:
«Թուրքական հետախուզությունը ձգտում է հավաքագրել զինյալներին ֆինանսական խթանների միջոցով՝ օգտվելով Թուրքիային այդ խմբակցությունների հավատարմությունից: Այնուամենայնիվ, զինյալներ հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու փորձերն այլևս հեշտ գործ չեն, ի տարբերություն Լիբիայի: Շատերը հրաժարվում են մեկնել Ադրբեջան՝ ելնելով բազմաթիվ գործոններից, որոնցից, թերևս, գլխավորը դավանաբանական գործոնն է», – նշված է հոդվածում:
Նշենք, որ Ադրբեջան մեկնած սիրիացի զինյալները սունի մահմեդականներ են, իսկ ադրբեջանցիների մեծամասնությունը շիաներ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.shantnews.am/news/view/782787.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
14767 դիտում
14:34 12-10-2020
Ղարաբաղում ոչնչացվել է 100 սիրիացի վարձկան. Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոն
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը