211652_close_icon
views-count2313 դիտում article-date 22:00 21-10-2020

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը

[url=https://www.tert.am/am/news/2020/10/21/SOHR/3424902?fbclid=IwAR2cHm_cBqQ0OUCMyjDc1s8I6prpaa4j11FxRWEuE2E9rs6jbbqVyLQwE-M]Tert.am[/url]-ը գրում է. Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) թարմ տվյալներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվող սիրիացի վարձկանների շրջանում գրանցված կորուստներից վերաբերյալ: Ինչպես հաղորդվում է, կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ 9 սիրիացի գրոհային է մահացել, քանի որ թրքամետ սիրիացի վարձկաններին շարունակում են ուղարկել առաջնագիծ՝ կռվելու ադրբեջանական ուժերի կողմից: Նախօրեին դիտորդական կենտրոնից հայտնել էին, որ 48 ժամում ակտիվիստները 27 մահվան դեպք են արձանագրել սիրիացի վարձկանների շրջանում: Կենտրոնի տեղեկություններով՝ մահացած սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը գերազանցել է 170-ը, որոնցից 118-ի մարմիններն արդեն ուղարկվել են Սիրիա: Բացի այդ, կենտրոնի վստահելի աղբյուրները հայտնում են, որ վարձկանների նոր խումբ է հավաքագրվել և պատրաստվում է մեկնել Ադրբեջան:

Նմանատիպ նյութեր