Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի, կա 800-ից ավելի տուժած
Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում նախօրեին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի:
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կան 25 զոհ և 804 վիրավոր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերհիսար քաղաքը: