211652_close_icon

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800 -ի, վիրավորներինը՝ 2500-ի

views-count538 դիտում article-date 16:22 01-09-2025
Աֆղանստանում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800-ի։ Ավելի քան 2500 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը` վկայակոչելով թալիբների կառավարության ներկայացրած տվյալները։

Իշխանությունները հայտնել են, որ զոհերի և վիրավորների մեծ մասը Կունարի նահանգում է, որտեղ բազմաթիվ շենքեր են ավերվել։ Վնասներ է կրել նաև Նանգարհարի նահանգը։

Ավելի վաղ հաղորդվում էր 600 զոհի մասին։ Իշխանությունները նախազգուշացրել էին, որ զոհերի թիվը կաճի։

Նմանատիպ նյութեր