Հակառակորդը հրթիռակոծել է նաև Շուշին․ կան վիրավորներ
Հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին:
Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/31/1169260/]հայտնել [/url]ենք, որ խախտելով ժնևյան պայմանավորվածությունը՝ ադրբեջանական ԶՒ-ն հրթիռակոծել է Ստեփանակերտը։