Մարկուս Ռեշֆորդը՝ ՉԼ-ի շաբաթվա լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող:
22-ամյա անգլիացին «Լայպցիգի» դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, իսկ «կարմիր սատանաները» հաղթել են 5-0 հաշվով:
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը, «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան ու ՊՍԺ-ի հարձակվող Մոյզե Քինը: