Մեսին երրորդ անգամ մրցաշրջանում ճանաչվեց ՉԼ-ի շաբաթվա լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող:
Մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրում արգենտինացին ՊՍՎ-ի հետ խաղում (2:1) դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Այդ կոչման համար Մեսին շրջանցեց Արիեն Ռոբենին («Բավարիա»), Դրիս Մերտենսին («Նապոլի») և Մաքսվել Կորնեին («Լիոն»):
Մեսին շաբաթվա լավագույն խաղացող էր ճանաչվել նաև ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ և երրորդ տուրերի արդյունքներով: Ընդ որում, Լեոն վնասվածքի պատճառով բաց էր թողել երրորդ և չորրորդ տուրերը: