Օլիվյե Ժիրուն՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈՒԵՖԱ-ն հայտնել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն խաղացողի անունը:
Այդ կոչմանն արժանացել է «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն: 34-ամյա ֆրանսիացին պոկերի հեղինակ էր դարձել «Սևիլյայի» դեմ խաղում (4-0):
Մրցանակին հավակնում էին նաև «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, «Զալցբուրգի» հարձակվող Մերգիմ Բերիշան ու «Իսթանբուլի» կիսապաշտպան Իրֆան Կահվեջին: