Ռեշֆորդը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը սեպտեմբեր ամսվա արդյունքներով ճանաչվել է թիմի լավագույն խաղացող:
Քվեարկության արդյունքում Ռեշֆորդը ստացել է երկրպագուների ձայների 45 տոկոսը: Երկրորդ տեղը գրավել է կիսապաշտպան Անդեր Էրերը` 29 տոկոս, երրորդը հարձակվող Զլաթան Իբրահիմովիչն է` 26 տոկոս: