211652_close_icon
views-count877 դիտում article-date 16:47 30-10-2020

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտգործնախարարությունների միջև

Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ: Կողմերը կարևորել են երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:

Նմանատիպ նյութեր