3016 դիտում
16:49 10-02-2018
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտգործնախարարությունների միջև
Երեկ՝ փետրվարի 9-ին, Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, խորվաթականը` արտաքին և եվրոպական գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական (տեղակալ) Վիկե Սկրաչիչը:
Խորհրդակցությունների օրակարգում էր հայ-խորվաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորելով ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը շարունակելու փոխադարձ ցանկությունը` երկուստեք առանձնացվեց առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և թիրախավորված ոլորտային համագործակցության հարցերը, միջազգային կառույցներում երկու երկրների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացքը։
Խորհրդակցությունների ընթացքում Վիկե Սկրաչիչն անդրադարձավ տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Արևմտյան Բալկաններին, սիրիական հարցին ու ներգաղթյալների ճգնաժամին: Խորվաթ դիվանագետի խնդրանքով նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերն ու մոտեցումները։
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
16:47 30-10-2020
Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտգործնախարարությունների միջև
2003 դիտում
18:00 18-11-2015
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարությունների միջև
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը