211652_close_icon
views-count442 դիտում article-date 13:07 30-10-2020

Վարչապետը նոր նշանակում է արել

Նիկոլ Փաշինյանը Արմեն Գևորգյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության վարչատնտեսական բաժնի պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Գևորգյանի դիմումը՝ 1. Արմեն Բաբկենի Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության վարչատնտեսական բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-14-Ղ3-2)։ 2. Արմեն Բաբկենի Գևորգյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր