Վարչապետը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք gov.am կայքից։
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Աշոտ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ։։